Սա կհետաքրքրի ապագա մայրերին. Գիտնակաները պնդում են, որ ծննդաբերելու համար լավագույն տարիքը …

Մինչև վերջերս բժշկության մեջ «ուշ ծննդաբերած» տերմինը վերաբերում էր կանանց, ովքեր առաջին անգամ մայրացել են 25 տարեկանից հետո:Համարվում էր, որ ապագա մոր իդեալական տարիքը 20-27-ն է: Բայց գիտնականների վերջին բացահայտումը հերքեց այս վարկածները: Այն մասին, թե որ տարիքում է առավել լավ մայր դառնալ, շատ վեճեր կան:

Մի կողմից՝ երիտասարդ մայրերը ավելի ամուր առողջություն ունեն, նրանց ձվաբջիջները չեն հասցրել ենթարկվել շրջակա միջավայրի այնքան վնասակար ազդեցություններին, որքան ավելի հասուն կանանցը:Բայց մյուս կողմից՝ տարեցտարի կանայք ավելի ուշ են ամուսնանում, ավելի մեծ ուշադրություն են դարձնում կարիերային, շրջագայություններին, անհոգ երիտասարդությանը:

Տեխասի համալսարանի բժիշկ Ջոն Միրովսկու բացահայտման համաձայն՝ երեխա ունենալու համար իդեալական տարիք 34-ն է:Ահա մի քանի փաստարկ: 34 տարեկանն օպտիմալ տարիք է կնոջ օրգանիզմի համար, որպեսզի առողջ երեխա բեղմնավորի և կրի:

Բացի դրանից՝ ավելի երիտասարդ տարիքում կանանց շրջանում ավելի հաճախ են հանդիպում տարբեր հիվանդություններ և վիճակներ, որոնք կարող են դժվարացնել ծննդաբերությունը:Ի պաշտպանություն այս վարկածի՝ հանդես եկան նաև հոգեբաններ, որոնց ուսումնասիրությունները հաստատում են, որ 30-ն անց կանայք սովորաբար ավելի լուրջ և կայուն հարաբերությունների մեջ են լինում, կայուն աշխատավարձ են ունենում և բավականաչափ կյանքի փորձ երեխային ավելի լավ դաստիարակելու համար:

Սակայն բժիշկները զգուշացնում են, որ 35 տարեկանից հետո աճում է բարդությունների և քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկը, այդ տարիքում կանայք պետք է հղիությունը բժիշկների խիստ հսկողությամբ պլանավորեն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика