Սա պետք է իմանա յուրաքանչյուրը. Ինչ անել, եթե կոտրվել է ջերմաչափը…

Կոտրված սնդիկով ջերմաչափը խնդիր է, որն անգամ հասուն մարդկանց մոտ է խուճապ առաջացնում։

Շատ մարդիկ չգիտեն, ինչպես ճիշտ հավաքեն սնդիկը և ջերմաչափի բեկորները, որպեսզի իրենց և իրենց հարազատների կյանքին վտնագ չսպառնա։

Այսօր մենք որոշել ենք կիսվել ձեզ հետ գլխավոր կանոններով, որոնք պետք է անեք եթե ջերմաչափը կոտրվել է։

  • Հանեք բոլորին այն հաստատությունից, որտեղ կոտրվել է սնդիկը, չմոռանաք տնային կենդանիների մասին նույնպես։
  • Օգտագործեք օդորակիչ, որպեսզի նվազեցնեք սենյակի ջերմաստիճանը մինչև 16-18 աստիճան։
  •  Ամուր փակեք սենյակի դուռը և բացեք բոլոր պատուհանները։
  •  Համոզվեք, որ սնդիկ չկա հագուստի կամ կոշիկների վրա։
  •  Հագեք ռեզինե ձեռնոցներ և բժկական դիմակ։
  • Պատրաստեք կափարիչով ապակե տարա (հենց այդտեղ եք հավաքելու սնդիկը)։ Մի մոռացեք լցնել տարան ջրով։
  • Հավաքիր սնդիկի գնդակները ներարկիչի կամ հոգնայի օգնությամբ և տեղափոխեք այն ջրով լին ապակե տարայի մեջ։ Եթե հատակին մնացել են ապակու փոքրիկ կտորներ, հավաքեք այն սպունգով, կամ թաց թերթով։

Սնդիկը հավաքելու բոլոր գործընթացների վերջում հարկավոր է կրկնակի լվանալ հատակը սպիտակացնող նյութով, որը պարունակում է քլորը։

1 լիտր ջրին օգտագործեք 1 ճաշի գդալ սպիտակացնող միջոց։ Հատակը պետք է մաքրել այդպես շաբաթական 2 անգամ, մեկ ամվսա ընթացքում։

Ոչ մի դեպքում չի կարելի դեն նետել սնդիկով լի տարան, այն հարկավոր է տանել մասնագիտացված հատատություն, եթե ունեք այդպիսինը ձեր քաղաքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика