Կանայք իրենք են տղամարդկանց մասին առասպելներ ստեղծում: Բայց դրանք բոլորն էլ իրենց մեջ իրական հիմք ունեն:
Ներկայացնում ենք հետաքրքրական փաստեր՝ տղամարդկանց մասին:
1.Երիտասարդ տղամարդկանց մեծ մասը դեմ չէ հանդիպել տարիքով ավելի մեծ կանանց հետ:
2.Տղամարդկանցից յուրաքանչյուր երրորդը հեռախոսի մեջ պահում է իր նախկին ընկերուհիների հեռախոսահամարները՝ «համենայն դեպս»։
3.Շատ տղամարդիկ պնդում են, որ իրենք սիրում են որոշակի տիպի կանանց, օրինակ` երկար ոտքերով կրքոտ սևահերների, սակայն իրականում հանդիպում են միայն փխրուն եւ սառը շիկահերների հետ:
4.Յուրաքանչյուր 10-րդ տղամարդ մանրամասն պատմում է ընկերներին իր սեռական կյանքի մասին:
5.Կիսամերկ կինն ավելի է գրգռում տղամարդկանց, քան ամբողջովին մերկը:
6.Տղամարդկանց համար շատ դժվար է միանգամից մի քանի բան անել: Հետևաբար նրանց համար ավելի դժվար է միաժամանկ հանդիպել երկու կնոջ հետ, քան կանանց համար՝ 3 տղամարդու հետ:
7.Միայնակ տղամարդիկ ավելի հակված են ինքնաարտահայտման և հրապարակայնության. զբաղվում են էքստրեմալ մարզաձեւերով, հետաքրքրվում են դաջվածքներով, պիրսինգով և այլն:
8.Տղամարդիկ ամաչում են կրծքավանդակի և մեջքի մազերից:
9.Տղամարդիկ դեմ չեն ծանոթության ժամանակ նախաձեռնությունը կանանց զիջելուց։
10.Տղամարդիկ իրենց սեքսուալության գագաթնակետին են հասնում 19-30 տարեկանում, սակայն հայր դառնալու կարողությունը կարող են պահպանել մինչև ծերություն:
11.Տղամարդիկ շատ ինքնավստահ են: Փոքր տարիքում նրանց իրենց համեմատում են սուպերհերոսների հետ:
12.Անգամ շատ սիրելով կնոջը և վախենալով նրանց կորցնել՝ տղամարդիկ տարիներով կարող են չասել «ես քեզ սիրում եմ»:
13.Տղամարդկանց 94 տոկոսը ստում է, երբ խոսքը վերաբերում է իր սեռական կարողություններին:
14.Շատ տղամարդկանց համար ավելի կարևոր է կանանց գեղեցիկ դեմքը, քան իդեալական կառուցվածքը:
15.Տղամարդիկ, ովքեր բացասաբար են արտահայտվում կանանց մասին ընդհանրապես, նկատի ունեն գեղեցիկ սեռի կոնկրետ մեկ ներկայացուցչի: