Սմբուկով շատ համեղ և կծու ուտեստ.Համից չեք կշտանա…

Սմբուկով կծու աղցանի շատ համեղ աղցան ենք պատրաստելու՝ առանց ձիթայուղի մեջ սմբուկը տապակելու։

Տապակելու ժամանակ սմբուկը չափազանց շատ ձիթայուղ է քաշում իր մեջ՝ արդյունքում ստացվում է շատ ճարպային։Այս բաղադրատոմսը լուծում է այդ խնդիրը իր պատրաստման յուրահատուկ եղանակով։

Սմբուկով կծու աղցանի շատ համեղ բաղադրիչներ

Սմբուկ 800 գր․

Սխտոր 4 ատամ

Չիլի չորացրած պղպեղ 0,5 թ․ գդ․

Չորացրած օրեգանո 0,5 թ․ գդ․

4 ճաշի գդալ 5%-անոց քացախ

4 ճաշի գդալ ձիթայուղ

Մեկ փունջ թարմ մաղադանոս

Աղ և սև պղպեղ

Սմբուկով կծու աղցանի պատրաստման եղանակը

Սմբուկը կտրատել մանր երկար ուղղանկյուն շերտերով,
Գազօջախին կաթսայի մեջ տաք ջուր լցնել, աղ անել և սմբուկը ավելացնում մեջ մինչև եռա մի քանի րոպե, այնքան որ չփափկի շատ,այդ ընթացքում պատրաստելու ենք սոուսը․ խորը ափսեի մեջ ճզմում ենք սխտորը,

Չորացրած չիլի պղպեղն ու օրեգանոն ավելացնում վրան,

Աղ և սև պղպեղ անում և խառնում,

Ձիթայուղը ավելացնում և խառնում,

Քացախը նույնպես ավելացնում ենք սոուսի մեջ,

Տարայի մեջ լցնում ենք ջրքամված սմբուկը,

Սոուսը այնպես ենք լցնում սմբուկների վրա, որ բոլոր կտորների վրա լցվի,

Վրան ավելացնում ենք մանր կտրատրված մաղադանոսը, փակում կափարիչը և դնում սառնարան 3 ժամով։

Մատուցում ենք սառը վիճակում, մատուցելուց առաջ կարելի է վրան ձիթայուղ և չիլի պղպեղ ավելացնել։

Համտեսից հետո, համոզված ենք այն կդառնա ձեր ամառային սեղանի մշտական աղցաններից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика