Ինչը կարող է առավոտյան ավելի լավը լինել, քան թարմ ու բուրավետ սուրճը:
Երկրագնդի հասուն բնակչության 60 տոկոսից ավելին օրվա մեջ խմում է նվազագույնը մեկ բաժակ սուրճ:
Սուրճը կարող է օգտակար լինել առողջության համար, սակայն չափը պետք է պահպանել:
Ահա մի քանի հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից:
Լյարդի ցիռոզ
Իհարկե սուրճը չպետք է դիտարկել որպես սպեղանի, այն չի կարող կանխել օրգանիզմի թունավորումը ալկոհոլից, սակայն կարող է որոշ չափով թուլացնել ցիռոզի հավանականությունը:
2-րդ տիպի դիաբետ
Դիաբետը լուրջ հիվանդություն է, որը պետք է բուժել միայն դեղամիջոցներով, սակայն սուրճը կարող է կանխարգելել 2-րդ տիպի դիաբետի առաջացումը:
Սրտի հիվանդություններ
Կոֆեինի ազդեցությունը սրտի վրա դեռ ուսումնասիրվում է, ու երբ խոսքը սրտի առողջության մասին է, պետք է հետեւել բուժող բժիշկի խորհուրդներին:
Այնուամենայնիվ սուրճը կարող է օգտակար լինել սրտի համար եւ կանխել սրտի մահացու հիվանդությունները:
Քաղցկեղ
Քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող ամերիկացի գիտնականները հայտարարում են, որ սուրճը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում:
Այն իհարկե դեղամիջոց համարել չի կարելի, սակայն պարբերաբար սուրճ օգտագործող մարդիկ կարող են աննկա կանխարգելել քաղցկեղի առաջացումը:
Պարկինսոնի եւ Ալցհեյմերի հիվանդություններ
Ուղեղի ակտիվ պահելուց բացի, սուրճը կարող է նաեւ օգտակար լինել եւ կանխարգելել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները՝ դրական ազդեցություն թողնելով տարեց մարդկանց հիշողության վրա:
Եթե սիրում եք սուրճ խմել, ապա հաստատ ուրախացաք այս լուրից: