Մի օր վարսավիրի մոտ եկավ ծաղկավաճառ: Վարսավիրն ավարտեց աշխատանքը, սիկ երբ հերթը հասավ վճարելուն, ասաց.
—Ես այս շաբաթ բարեգործությամբ եմ զբաղվում: Չեմ վերցնի գումար:
Իսկ երբ հաջորդ օրը նա եկավ աշխատանքի, իր դռան մոտ շքեղ ծաղկեփունջ գտավ, իսկ մեջը կար երկտող՝ շնորհակալական խոսքերով:Այդ օրը վարսավիրանոց եկավ հրուշակագործ: Վարսավիրը կրկին հիանալի կատարեց աշխատանքը, սակայն գումար չվերցրեց: Իսկ հաջորդ առավոտյան աշխատավայրում իրեն սպասում էր մի մեծ տուփ խմորեղեն:
Հաջորդ հաճախորդը՝ դեպուտատ էր: Երբ նա վերջում սկսեց փորփրել գրպանները, վարսավիրը նրան նույնպես ասաց, որ մի շաբաթ անվճար է աշխատում: Դեպուտատն ուրախացավ և գնաց:Հաջորդ օրը, երբ վարսավիրը եկավ աշխատանքի, տեսավ, որ դռան իրեն սպասում էին…10 դեպուտատներ, քաղաքապետը, նրանց քարտուղարները և երեխաները. բոլորը եկել էին անվճար կտրելու իրենց մազերը:
Հենց սա է տարբերությունը մեր՝ շարքային մարդկանց և նրանց, ովքեր ղեկավարում են մեզ բոլորիս: