Վերջապես ծնվել է նա, ով իմ առջեւ դուռ է բացելու…

Ահա այսպիսին են դուստրերը

Իրենց ամուսնության առաջին օրը ամուսինն ու կինը որոշեցին ոչ մեկի առջեւ չբացել դուռը:Այդ նույն օրը ամուսնու ծնողները եկան նրանց տուն եւ թակեցին դուռը:Ամուսինն ու կինը իրար նայեցին: Ամուսինն ուզում էր բացել դուռը, բայց ինչպես նրանք էին պայմանավորվել,նա դա չարեց, ու ծնողները հեռացան:

Որոշ ժամանակ անց, նույն օրը եկան նաեւ կնոջ ծնողները:Ամուսինն ու կինը նայեցին միմյանց, եւ չնայած նրանց համաձայնությանը, կինը լացակումած շշնջաց. «Ես չեմ կարող դա անել ծնողներիս հանդեպ», եւ նա բացեց դուռը:

Ամուսինը ոչինչ չասաց:

Տարիներ անցան, եւ նրանք ունեցան 2 տղա:Որոշ ժամանակ անց նրանք ունեցան եւս մի աղջիկ:Հայրը շատ մեծ եւ ճոխ երեկույթ կազմակերպեց իր նորածին դստեր պատվին եւ հրավիրեց բոլոր իր ընկերներին:

Այդ գիշեր կինը հարցրեց ամուսնուն, թե որն է այդքան մեծ տոնակատարություն կազմակերպելու պատճառը իրենց դստեր պատվին, չէ որ նրանք նմանատիպ ոչինչ չեն արել որդիների համար:Ամուսինը պարզապես պատասխանեց. «Որովհետեւ, ի վերջո, ծնվել է նա, ով իմ առջեւ դուռ է բացելու»:

Դուստրերը այդպիսին են`յուրահատուկ…
Ձեր փոքրիկ աղջիկը ձեր ձեռքը կբռնի կարճ ժամանակով,բայց ձեր սիրտը նա իր մոտ կպահի հավիտյան:

Դուստրերը հրեշտակներ են…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика