Վտանգավոր ժողովրդական միջոցներ, որոնք շատերն են կիրառում

Դեռ վաղ ժամանակներից մարդկանց մոտ կա թյուր կարծիք, թե բոլոր ժողովրդական միջոցները անվտանգ են ու ոչ մի բացասական հետևանք ունենալ չեն կարող։ Սակայն կան միջոցներ, որոնց օգտագործումից անհապաղ պետք է հրաժարվել, որպեսզի ինքներդ ձեզ չվնասեք։


Ահա ամենավտանգավոր ժողովրդական միջոցները

Ձեթը՝ այրվածքների դեմ

Քանի անգամ են ձեզ ասել, որ ցանկացած այրվածք անհրաժեշտ է շատ արագ մշակել ձեթով։ Իրականում սա սխալ է, քանի որ ձեթը կբարդացնի վիճակը։ Հիշեք, այրված հատվածը պարտադիր պետք է սառեցնել հոսող ջրով, խոնավ սրբիչով կամ որևէ այլ սառը առարկայով։

опасные народные средства
Բանն այն է, որ ախտահարված հատվածում ձեթ քսելով՝ ոչ միայն պահում եք միևնույն ջերմաստիճանը, այլև բարձրացնում եք այն։ Ինչի հետևանքով հյուսվածքները կարող են էլ ավելի շատ այրվել, քան մինչ քսելը։ Բացի այդ ձեթը ստերիլ չէ և անվտանգ չէ նման դեպքերում օգտագործելու համար։

Եփած կարտոֆիլ՝ ինհալյացիայի համար


Հիշու՞մ եք, ինչպես էին տատիկները կարտոֆիլ եփում ու ստիպում տաքացնել կոկորդն ու քիթը գոլորշիով։ Եթե նման պրոցեդուրայի հետրանքով շնչուղիների ու աչքերի լորձաթաղանթի այրվածք չեք ստացել, ձեզ կարող եք հաջողակ համարել։ Բժշկության մեջ քիչ չեն նման դեպքերը, երբ կարտոֆիլով ինհալյացիայից հետո մի կերպ են փրկել մարդու կյանքը։

опасные народные средства

Բարեբախտաբար, այսօր բոլորը կարող են սովորական ինհալյատոր գնել, որը չունի բացասական ազդեցություն։

Սոդա՝ այրոցի դեմ

Այրոցն իրենից ներկայացնում է ստամոքսում թթվայնության ավելցուկ, որը չեզոքանում է սոդայի օգնությամբ։ Սոդան իսկապես օգնում է այս դեպքում, սակայն խնդիրն այն է, որ երբ ստամոքսում կտրուկ նվազում է թթվայնության մակարդակը, որոշ ժամանակ անց այն սկսում է նոր ինտենսիվությամբ արտադրվել։ Արդյունքում դուք միայն բարդացնում եք խնդիրը։ Ավելի լավ կլինի, եթե ժամանակին դիմեք մասնագետի՝ ճիշտ բուժում ստանալու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика