Տղամարդը լքեց սիրուհուն երբ իմացավ, որ նա հղի է. Սակայն 9 ամիս անց նա ստացավ մի նամակ…

Կյանքն անկանխատեսելի է: Այո, իհարկե, մենք կարող ենք ինչ-որ բան պլանավորել, ու գրեթե միշտ հաջողվում է արդյունքի հասնել:

Սակայն մարդկանց մեծ մասը գիտի, որ հնարավոր չէ կանխագուշակել ճակատագրի բոլոր շրջադարձերը:Իսկ եթե խոսքը սիրային հարաբերությունների մասին է, ապա սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ:Մի քանի տարի շարունակ մի ամուսնացած տղամարդ սիրավեպ ուներ իտալուհու հետ: Մի անգամ նա խոստովանեց, որ հղի է:

Տղամարդը չէր ցանկանում ամուսնալուծվել, այդ իսկ պատճառով հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք աղջիկը վերադառնալ Իտալիա ու երեխային գաղտնի ծննդաբերել այնտեղ՝ մեծ գումարի դիմաց:

Նա նաև ասաց, որ մինչև 18 տարեկան դառնալը գումար կտրամադրի երեխային մեծացնելու համար:

Կինը համաձայնեց, իսկ հետո հարցրեց, թե նա ինչպես կիմանա, որ երեխան ծնվել է: Տղամարդը կնոջը խնդրեց ուղարկել բացիկ ու այնտեղ գրել «սպագետի», երբ երեխան կծնվի:

Որոշ ժամանակ անց նրանք իրար հրաժեշտ տվեցին, ու նա մեկնեց Իտալիա:

Անցավ 9 ամիս… Մի օր տղամարդը եկավ տուն, որտեղ նրան դիմավորեց զարմացած կինն ու ասաց, որ տարօրինակ բացիկ են ստացել: Կինը բերեց բացիկը:

Կարդալով մի քանի տող՝ տղամարդը սպիտակեց, ապա ուշաթափվեց: Կինն օգնության նետվեց:

Տարօրինակ բացիկն ընկած էր հատակին…

Այնտեղ գրված էր. «սպագետի, սպագետի, սպագետի, սպագետի, սպագետի: Երեքը՝ ֆրիկադելկաներով, երկուսը՝ առանց: Խնդրում եմ ավելի շատ սոուս ուղարկել»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика