Տղամարդը խանութում դրամարկղի մոտ 4 բացիկ, 4 տուփ կոնֆետ և 4 ծաղկեփունջ դրեց: Գանձապահը երիտասարդ աղջիկ էր:
Տեսնելով դա՝ հայացքը փոխեց և քթի տակ ասաց.
—Բոլորն էլ նույնն են…
Դա ստիպեց հերթում կանգնած մարդկանց նայել տղամարդուն, իսկ նա իրեն չկորցրեց և պատասխանեց.
—Մի հավաքածուն մորս համար է, հայրս արդեն չկա, որ նրան ծաղիկներ նվիրի, հենց նա է ինձ սովորեցրել սեր նվիրել:
Մյուսը՝ կնոջս համար է, ես նրան շատ եմ սիրում, իսկ նա ինձ սովորեցրել է պահել սերը:
Եվ երրորդը՝ դստերս համար է, որ նա իմանա, թե ինչպես իրեն պետք է վերաբերվի սիրող տղամարդը:
Իսկ ահա չորրորդը կարող եք վերցնել ձեզ և իմանալ, որ ինչ-որ տղամարդ կարող է ձեր հանդեպ հոգատարություն ցուցաբերել, բայց փոխարենը ոչինչ չպահանջել:
Հաճելի օր ձեզ…
Աշխատողը ամաչեց և կարմրեց, բայց և շատ ուրախացավ նման արարքից…Դեռ կան իսկական տղամարդիկ: