Մինչ ամուսինն աշխատանքի էր, կինն իր սիրեկանի հետ ժամանակ էր անցկացնում: Բնականաբար նա չգիտեր, որ իր 9-ամյա որդին թաքնվել է պահարանում:
Երբ անուսինը նախատեսվածից շուտ վերադարձավ, սիրեկանը նույնպես հայտնվեց երեխայի կողքին:
-Մութ է այստեղ,-ասաց տղան:
-Այո, մութ է…-պատասխանեց սիրեկանը:
-Բիտա ունեմ, չե՞ք ուզում գնել:
-Ոչ, շնորհակալություն:
-Գոնե հանուն հայրիկիս:
-Լավ, ի՞նչ արժե:
-250 դոլար:
Մի քանի շաբաթ անց կրկնվեց նույն իրավիճակը:
-Մութ է:
-Այո, մութ է:
-Բեյսբոլի ձեռնոց ունեմ: Ուզում ե՞ք գնել:
-Ոչ, շնորհակալություն:
-Հայրիկիս կասեմ:
-Ի՞նչ արժի:
-750 դոլար:
Եվս մեկ շաբաթ անց հայրիկն ասում է որդուն.
-Տղաս, վերցրու ձեռնոցներդ և բիտան, գնանք բեյսբոլ խաղալու:
-Չեմ կարող, վաճառել եմ դրանք: 1000 դոլարով:
-Բայց այդպես արդար չէ, դու ստել ես, դու սխալ ես վարվել: Կիրակի կգնանք եկեղեցի, որ ապաշխարես:
Կիրակի գնում են եկեղեցի, երեխան ներս է մտնում, որ ապաշխարի և հանկարծ ասում.
-Մութ է այստեղ:
Ինչին քահանան պատասխանում է.
-Խնդրում եմ, նորից չսկսես…միայն ոչ դա…