Տղամարդկանց 9 տեսակ, որոնց հետ անհնար է ընտանիք կազմել…

Ամուսնությունը շատ կարևոր քայլ է, քանի որ ընտրած անձը կլինի ձեր ամբողջ կյանքի ընկերը: Յուրաքանչյուր կին իր սրտի խորքում երազում է արքայազնի մասին, բայց հաճախակի պարզվում է, որը արքայազնը սրիկա է:

Ինչքան էլ տղամարդը փորձի թաքցնել իր թերությունները, ի վերջո դրանք ի հայտ են գալիս: Այդ պատճառով կյանքի ուղեկից ընտրելիս անհրաժեշտ է շատ ուշադիր լինել:

Այսօր մենք ձեզ կպատմենք տղամարդկանց 9 տեսակի մասին, որոնց հետ չարժե գործ ունենալ:

Չի կարողանում նախկին ընկերուհուն մոռանալ

Շատ հաճախ հանդիպում են այնպիսի տղամարդիկ , ովքեր չեն դադարում իրենց ներկայիս կնոջը համեմատել նախկինի հետ: Նրանք համոզված են, որ այս կերպ նրանք կկարողանան շատ ավելին ստանալ իրենց ներկայիս կողակցից:
Այսպիսի հարաբերությունները կայուն չեն,և առաջին հերթին տառապում է կինը:

Մոլի պերֆեկցիոնիստ

Նման տղամարդը ամեն հարցում շատ պահանջկոտ է. սկսած հագուստից և կոշիկներից մինչև սննդի, տան և տնային տնտեսությունների ծախսերը: Կնոջ համար իր կյանքում քիչ տեղ կա, քանի որ նա երբեք լիովին վստահ չէ , որ դու իրեն արժանի ես:
Նման մարդու հետ ամուսնությունը գրեթե 100 տոկոսով ավարտվում է լիակատար հիասթափությամբ:

Ագրեսիվ տղամարդ

Նման մարդը չի ամաչում կոպիտ արտահայտություններից և սիրում է հարվածել: Նրա բանավոր ագրեսիան ոչ միայն վիրավորական էպիտետներ են, այև սարկազմ կամ հեգնանք: Այս ամենը կարող է շատ մեծ ցավ պատճառել:
Նման մարդու հետ շփվելիս՝ հիշեք, որ ինքնավստահ մարդը կարիք չունի մեկին նվաստացնել սեփական եսը և ուժը ապացուցելու համար:

Ուրիշների արարքներով գլուխ գովացող տղամարդ

Այսպիսի տղամարդը ձեր հաջողությունները միշտ կվերագրի իրեն, կստորացնի և չի հարգի ձեզ: Ձեր ամբողջ հարաբերությունների ընթացքում դուք կդառնաք միայն նրա ստվերը, նա երբեք չի գնահատի ձեզ:

Սիրում է վերահսկել բոլորին և ամեն ինչ

Նա վերահսկում է ձեր ամեն քայլը: Նա կոտրում է ձեր էջերը սոցիալական ցանցերում, դուք պետք է զեկուցեք նրան ամեն քայլի համար, նայում է ձեր հեռախոսը, կարդում է բոլոր նամակագրությունները: Բանն այն է, որ նա ձեզ չի վստահում:
Վերջիվերջո դուք կհոգնեք նման հարաբերություններց և կուզենաք հեռանալ:

Պաթոլոգիական ստախոս

Նա միշտ փոխում է իր կարծիքը կոնկրետ իրավիճակի համար և երբեք չի պատասխանում ուղղակի հարցերին: Նման տղամարդը միշտ կխաբի ձեզ, և դուք երբեք չեք իմանա՝ հավատալ նրա խոսքին, թե ոչ:

Մամայի տղա

Իհարկե, մինչև որոշակի տարիք, ցանկացած տղամարդ մայրիկի որդին է, բայց մեծամասնությունը դուրս է գալիս այդ տարիքից: Եվ երբ որևէ տարօրինակ իրավիճակում մեծահասակ տղամարդը անմիջապես վազում է իր մորը բողոքելու, դա պետք է մտահոգություն առաջացնի:
Այսպիսի տղամարդու հետ ամուսնանալով, դուք միասին ոչինչ չեք որոշի, բոլորը որոշումները սկեսուրը կկայացնի: Դուք երազու՞մ եք դրա մասին:

Կնամոլ

Այս գեղեցիկ տղամարդը երբեք սիրախաղելու առիթը բաց չի թողնի, անգամ ձեր ընկերուհիներ հետ: Անշուշտ, ձեր ներկայությունը նրան ընդհանրապես չի խանգարում: Նրա ընկերները սոցիալական ցանցերում հիմնականում գեղեցիկ և երիտասարդ կանայք են: Որպես կանոն, նման մարդը պատրաստ չէ լուրջ հարաբերությունների, նա վախենում է նրանցից: Հետևաբար, երբ նա զգում է, որ ձեր միջև հեռավորությունը քչանում է, նա անմիջապես կթողնի ձեզ:

Սկրուջ Մակդակ

Նման մարդը միշտ էլ էգոիստ է, որի համար նյութականարժեքներն ու գումարը միշտ առաջնային են: Եվ եթե անգամ լավ կյանքի համար նա բոլոր միջոցները ունի, նա երբեք ոչնչից գոհ չի լինի:
Նման ժլատ մարդը ամեն ինչում ձգտում է շքեղության, և կինը նրա համար հանդիսանում է հերթական զարդ է, որով կարելի է գլուխ գովալ ընկերների մոտ

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика