Ցավի դեմ պայքարի պարզ եւ հասանելի մեթոդ.նոր հետազոտություն…

Գիտնականների միջազգային խումբը հայտնել է ցավի դեմ պայքարի պարզ եւ հասանելի մեթոդի մասին: Անցկացված հետազոտությունների համաձայն՝ ցավային զգացողությունների հաղթահարմանը մարդուն օգնում է նրա զուգընկերոջ ներկայությունը: Ընդ որում՝ աջակցությունը կարող է լռելյայն լինել, առանց որեւէ ֆիզիկական շփման:

Փորձարկումներին մասնակցելու համար նորգրավվել են 48 տարբեր սեռի զույգեր: Ընդ որում՝ զուգընկերներից մեկը պետք է մշտապես եղունգների շրջանում չափազանց տհաճ ցավային զգացողություններ ունենար:

Փորձարկումն անցկացվել է 2 անգամ՝ մասնագետի հետ մենակ կամ իր զուգընկերոջ ներկայությամբ, ում արգելված էր ինչ-որ կերպ աջակցել իր երկրորդ կեսին:

Ալգոչափի միջոցով (սարք ցավային զգայունության չափման համար) գիտնականները պարզել են, որ իր զուգընկերոջ ներկայությամբ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ցավի շեմը բարձրացել է: Ընդ որում՝ ցավազրկողի արդյունքը ուժեղացել է այն դեպքում, եթե փորձարկվողն իր սիրեցյալի կողմից ավելի մեծ կարեկցանք է զգացել:

Աշխատանքի համահեղինակ, Ավստրիայի Բժշկագիտության, բժշկական տեղեկատվության եւ տեխնոլոգիաների համալսարանից Ստեֆան Դյուշեկը նշում է, որ էմպատիան իսկապես կարող է ցավային զգացողությունների ժամանակ դիսթրեսը զսպել:

Անցկացված փորձարկումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Scandinavian Journal of Pain ամսագրում հրապարակված հոդվածում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика