Մարդկանց մեծ մասը վստահ է, որ տրանսպորտում տարեցներին տեղը զիջելը լավ է եւ ճիշտ:
Սակայն, ինչպես պնդում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մյուիր Գրեյը, լավ վարքի կանոններին հետեւելով՝ մենք իրականում արագացնում ենք տարեց օրգանիզմի մաշվելու գործընթացը:
Պրոֆեսորի խոսքով՝ տարեց մարդիկ առողջությունը պահպանելու համար պետք է ավելի շատ կանգնեն եւ քայլեն:
Իսկ ահա հանգստանալը եւ մշտական նստակյացությամբ սեփական կյանքը թեթեւացնելը տարեցների համար չափազանց վտանգավոր է:
Պրոֆեսորը խորհուրդ է տալիս շարժասանդուղքի կամ վերելակի փոխարեն աստիճաններից օգտվել:
Ավելին՝ երիտասարդ ազգականները հաճախ ջանում են մեծահասակների կյանքը թեթեւացնել՝ նրանց նստեցնելով բազմոցին:
Մինչդեռ ապացուցված է, որ ֆիզիկական ակտիվությունը լիովին ետ է շրջում ծերանալու հետ կապված դեգեներատիվ պրոցեսները, ուստի չափազանց վտանգավոր է ամբողջ օրը բազմոցին նստած մնալը՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց տարիքում: