18 տարեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ…

18 տարեկանում իմացա, որ հայրս իրականում իմ հայրը չէ: Մորս հետ նա ծանոթացել էր, երբ ես 2 տարեկան էի:

Իրական հայրս լքել էր նրան, երբ ես դեռ ծնված չէի:Ծնողներս որոշեցին, որ ես արդեն մեծ եմ, և ճշմարտությունն իմանալու իրավունք ունեմ:

Եվ ավելի լավ է, որ դրա մասին իմանալ նրանցից, այլ ոչ ուրիշ մարդկանցից: Ասացին, որ ինձ չեն մեղադրի, եթե ցանկանամ գտնել կենսաբանական հորս:Հետո սկսեցի մտածել իմ հոր մասին:

Ես հիշեցի, թե նա ինչպես էր ինձ հետ մինչև գիշերվա 1-2ը դասեր անում, ինչպես էր ինձ դպրոց ուղեկցում, ինչպես էր այգիներ և սրճարաններ տանում:Հիշեցի, ինչպես էին նրա ընկերոջ ավտոտնակում գործ անում, իսկ ես՝ 6 տարեկան աղջնակս,կանգնած էի այնտեղ, և հանկարծ իմ կողմ թռավ մի կտոր տաքացած երկաթ, իսկ հայրս…

բռնեց այն բաց ձեռքով: Մինչև հիմա նրա ձեռքին մնացել է սարսափելի այրվածքի սպին:

Առավոտյան եկա խոհանոց, երբ հայրս սուրճ էր խմում, նորից տեսա ձեռքի սպին, գրկեցի նրան և ասացի, որ ես ուրիշ հայրիկ չունեմ և չեմ էլ ուզում ունենալ:

Այդ լուրն ինձ համար անհետևանք չմնաց. դրա շնորհիվ ես հասկացա, թե որքան շատ եմ սիրում ծնողներիս, և որքան շատ են նրանք սիրում ինձ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика