Հայրը որդիների հետ կտրտեց 80 մեքենա վառելափայտ և բաժանեց անապահով մարդկանց…

Հայրը որդիների հետ կտրտեց 80 մեքենա վառելափայտ և բաժանեցլ անապահով մարդկանց, ովքեր տաքանալու հնարավորություն չունեն:

Բարի գործ անելու համար հարկավոր չէ միլիոնատեր լինել: Կարելի է գոնե օգնել հարազատ բնակավայրի մարդկանց:Շեյն ՄաքԴենիելը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ իր որդիների հետ: Նրանք պահեստավորել են 80 մեքենա վառելափայտ, որ բաժանեն կարիքավորներին:

«Ոչ ոք այս տոնական օրերին չի մրսի», — գրել է 47-ամյա ՄաքԴենիելը՝ առաջարկելով անվճար վառելափայտ, որը հենց ինքն էլ տեղ կհասցնի:Մի քանի օրվա ընթացքում այս գրառման մասին ամբողջ աշխարհն իմացավ: Հայտնվեցին բազմաթիվ վառելափայտից իրենց տալու խնդրանքով դիմող, իրենց օգնությունն առաջարկող մարդիկ, երախտագիտական գրառումներ ու խոսքեր, և մինչև անգամ ամուսնության առաջարկ անողներ:

Նոյեմբերի սկզբին ՄաքԴենիելը որդիների հետ հարյուրավոր ընտանիքների վառելափայտ բաժանեց:
28-ամյա Քեյթլին Թիքերը, որը միայնակ մայր էր և մեծացնում էր 3-ամյա դստերը, չափազանց հուզված էր տղամարդու քայլից, քանի որ վառարանը նրանց տան ջերմության միակ աղբյուրն է:

Շատերն էին հուզվել այդ անակնկալից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика