Այգիով անցնելիս մի երիտասարդ տղա նկատեց, թե ինչպես է անծանոթ տատիկը նստել ու ուժեղ լաց լինում

Երիտասարդ տղան քայլում էր այգիով, երբ տեսավ բարձր ձայնով արտասվող մի տատիկի: Հարցնում է.

—Ի՞նչ է եղել, տատիկ ջան, ինչու՞ եք արտասվում: Ինչ-որ դժբախտությու՞ն է եղել:

-Ես ունեմ 23 տարեկան ամուսին: Մենք միասին շատ երջանիկ ենք: Նա ինձ համար ամեն առավոտ իմ սիրած նրբաբլիթներն է պատրաստում, թարմ միրգ է գնում և սուրճ եփում, նախաճաշը բերում է սենյակ, որ անկողնուս մեջ ուտեմ:


-Դե, դա հիանալի է, իսկ ինչու՞ եք լաց լինում:

Տատիկը՝ խորը շունչ քաշելով, շարունակում է.


—Ճաշին նա ինձ համար հավով ապուր է պատրաստում և թարմ բանջարեղենից աղցան, թխում է իմ սիրած շոկոլադե կեքսերը:

-Դա շատ լավ է, բայց ինչի՞ համար եք արտասվում:

Շարունակելով լացել՝ տատիկը պատմում է.

-Ընթրիքին նա ինձ համար պատրաստում է ձուկ և աղանդեր, հետո ինձ կինո կամ սրճարան է տանում, իսկ երեկոյան էլ մերսում ոտքերս:

-Ես իսկապես չեմ հասկանում ձեր լացի պատճառը:

Տատիկը սկսում է ողբալ.

-Ես մո-ռա-ցել եմ իմ տան տեղը…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика