Իմ երկրորդ ամուսինը չի ուզում օգնել դստերս, իսկ ես նրա կամքին հակառակ աղջկաս հարսանիքի գումար եմ տվել

Այնպես է ստացվել, որ երկու անգամ եմ ամուսնացել: Առաջին ամուսնությունից մի դուստր ունեմ, ով մեր բաժանվելուց հետո ինձ հետ է մնացել: Երկար ժամանակ մենք երկուսով էինք ապրում, բայց երկրորդ անգամ ամուսնացա, երբ աղջիկս 16 տարեկան էր: Նա երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել, որ ուրիշ տղամարդու եմ սիրահարվել: Իսկ ամուսինս էլ չէր հաշտվում դստերս ներկայության հետ. ես իհարկե հասկանում էի, որ պատճառը ոչ թե հենց աղջիկս է, այլ նրա սերն ու կապվածությունը հարազատ հոր հետ:

Երբ մենք տեղափոխվեցինք ամուսնուս տուն, աղջիկս իրեն անտանելի էր պահում. կոպտում, անտեսում մեզ, վիրավորում, ուշ էր վերադառնում տուն, փախնում էր, հետո էլ որոշեց հոր հետ ապրել: Նրան անգամ հետ չպահեց այն, որ մենք ապրում էինք 4 սենյականոց նորոգված, կահավորված տան մեջ, իսկ նրա հայրը՝ հին փոքրիկ բնակարանում: Աստիճանաբար իմ ու աղջկաս հարաբերությունները կարգավորեցին, ու վերջապես մենք սկսեցինք նորից լինել լավ մայր ու դուստր:

Արփինեն ավարտեց համալսարանը, աշխատանք գտավ, սկսեց մի երիտասարդի հետ հանդիպել:

Ու օրեր առաջ աղջիկս մեր տուն եկավ ընտրյալի հետ, և նրանք հայտնեցին, որ պատրաստվում են ամուսնանալ: Այդ տղան հարուստ ընտանիքից չէ, ինչպես հասկացա, հարսանիքի գումար չունեն, նախկին ամուսինս նույնպես չունի, իսկ ես չէի ուզում, որ իմ միակ աղջիկը առանց որևէ խնջույքի վեր կենա ու գնա ամուսնու տուն: Դրա համար էլ առաջարկեցի յուրաքանչյուր կողմից 15 հոգի հրավիրենք ու խոստացա վճարել ռեստորանի գումարը, նաև զգեստի համար: Դա էլ որպես իմ ու ամուսնուս կողմից նվեր:

Արփինեն ինձ ամուր գրկեց ու համբուրեց… Բնական է, որ աղջիկ է, հաստատ ուզում է կրել հարսի զգեստ:

Բայց նրանց գնալուց հետո ամուսինս մեծ սկանդալ սարքեց. ասաց, որ չի պատրաստվում իմ աղջկան այդքան գումար տալ: Բայց այն, որ ես նույնպես աշխատում եմ, նրան չի հուզում. ընդհանուր բյուջե է և վերջ:

Ես իհարկե սիրում եմ ամուսնուս, բայց հարազատ երեխայիցս ոչ ավել: Մենք արդեն մի քանի օր չենք խոսում, չգիտեմ՝ ինչպես կավարտվի այս ամենը, բայց այն, որ խոսոտումս կատարելու եմ, միանշանակ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика