Իմ պատուհանների վրա չկա ոչ փոշի, ոչ կեղտ. այս հնարքի մասին ինձ պատմել է պրոֆեսիոնալ մաքրուհին

Վերջերս մի գաղտնիք եմ իմացել, որն իսկապես արդյունավետ է, ու դրա շնորհիվ պատուհանները երկար ժամանակ մնում են մաքուր: Այս մասին ինձ պատմել է հարևանուհիս, ով մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել մաքրման ծառայությունում:

Նրանք աշխատավայրում հենց սա են կիրառում պատուհանները լվանալիս: Այս լուծույթը օգտագործվում է պատուհանների լվացման վերջնական փուլում, իսկ եթե ապակիները շատ կեղտոտ չեն, կարող եք սա միանգամից օգտագործել՝ առանց դրանք նախապես լվանալու:

Այսպիսով, լվացող միջոց պատրաստելու համար դույլի մեջ լցրեք 1լ սառը ջուր, ավելացրեք 1ճ.գ. 70% քացախի էսենցիա: Լցրեք նաև 1ճ.գ. անուշադրի սպիրտ: Եվ վերջում էլ միևնույն քանակությամբ կարտոֆիլի կրախմալ:

Լուծույթը լցնել ջրցանիչի մեջ և շաղ տալ ոչ միայն ապակիներին, այլև կողքի հատվածներին: Սպասել մի քանի րոպե:

Այնուհետև վրցրեք կտոր կամ չոր անեռոցիկ ու լավ մաքրեք: Չեն մնում ջրի հետքեր:

Տվյալ լուծույթի դրական կողմերը կայանում են նրանում, որ այն ոչ միայն չի թողնում հետքեր, այլև հիանալի պայքարում է պատուհանագոգի մեջ ներծծված փոշու ու կեղտի դեմ:

Բացի այդ, այս կերպով լվանալուց հետո, ապակիները դեռ երկար մնում են մաքուր, ու դրանց չի կպչում կեղտը, ինչպես որ լինում է սովորական միջոցների օգտագործումից հետո:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика