Սա կոչվում է ճապոնական դիմակ… անհավատալի է, բայց մազերը դառնում են փայլուն, առողջ ու հարթ

Ցավոք, շատ աղջիկների ու կանանց համար մազերի առողջությունը համար 1 խնդիրն է: Ու երբեմն չեն օգնում անգամ թանկարժեք դիմակները, շամպունները… Ու հենց այդ ժամանակ էլ օգնության են գալիս բնության կողմից տրված բնական միջոցները, որոնք ապահովում են գերազանց արդյունք:

Ներկայացնում ենք ճապոնական տեխնիկայով պատրաստվող դիմակ.

Անհրաժեշտ է.

1 բաժակ ջուր
3 դդմիկ
1 ճ.գ. եգիպտացորենի կրախմալ
2 ճ.գ. կոկոսի յուղ
1 ճ.գ. ձիթայուղ


Դդմիկը կտրատել ու լցնել կաթսայի մեջ:

Ջուր լցնել ու դնել կրակին: Եփել 15 րոպե՝ եռալու պահից սկսած:

Բլենդերով մանրացնել դդմիկը՝ մինչ համասեռ զանգված կստացվի:


Կրախմալը լուծել 1ճ.գ. ջրի մեջ, խառնել: Ավելացնել դդմիկին, խառնել ու նորից դնել կրակին: Եփել ևս 5 րոպե՝ մինչ զանգվածը կնմանվի կրեմի:

Ավելացնել ձիթայուղն ու լավ խառնել:


Լցնել նաև կոկոսի յուղը ու նորից խառնել:

 

Ինչպես կիրառել.

Դիմակը կարելի է քսել բացառապես մաքուր մազերին:

Քսել մազերի ողջ երկարությամբ, նաև գլխամաշկին:

Գլուխը փաթաթել տոպրակով ու թողնել 2 ժամ:

Լվանալ շամպունով:

 

Եղեք առողջ ու գեղեցիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика