2 հատ մեծ շարֆ գնեցի ու տեղում կտրեցի դրանք… ցույց եմ տալիս, թե ինչի համար

Այսպիսի շարֆերի օգնությամբ կարող եք թարմացնել ձեր զգեստապահարանը: Դրանցից կարող եք պատրաստել ձմեռային ոճային պոնչո: Հագուստի այս պարագան կարող եք կրել ինչպես աշխատավայրում, այդպես էլ տանը, կամ զբոսանքի գնալիս: Այն լավ տաքացնում է ու շատ հարմարավետ է:

Պոնչոն իրենից ներկայացնում է մեծ կտոր, որը գցում են ուսերին, սակայն այն չի ընկնում, ինչպես որ շարֆը: Գոյություն ունեն պոնչոյի տարբեր մոդելներ, բայց այսօր կպատմենք, թե ինչպես կարող եք ինքներդ պատրաստել նման բան՝ ընդամենը երկու շարֆից:

Ինչ է անհրաժեշտ.

Շարֆը թեքությամբ գցեք ուսին, որ կողմնորոշվեք, թե ինչ երկարության եք ուզում: Հաշվի առեք, որ առջևում և հետևում երկարությունը պիտի հավասար լինի:

Կտրեք ավելորդը:

Մի կտորը մոտ 156սմ է ստացվում: Կտրած հատվածից կարող եք դուրս հանել թելերը, որ բախրամա ստացվի:

Երկրորդ կտորն ավելի կարճ է: Այն պետք է կարել առաջին մասին՝ ուղիղ անկյան տակ: Կցեք երկու կտորները, չափեք, և վերջնական կտրեք:

Կարող եք կարել ձեռքով:

Ահա և վերջ:

Ողջ գործընթացը կատարելու համար պահանջվում է կես ժամից ոչ ավել ժամանակ: Գեղեցիկ տեսք է հաղորդում ցանկացած կազմվածքով կանանց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика