Բաղադրատոմսն իմացել եմ իմ ծանոթ շեֆ խոհարարից. տոնական աղցան «Ֆավորիտ»… կգերի բոլորին՝ առաջին իսկ անգամ փորձելուց հետո

Օրիգինալ աղցանի բաղադրատոմս, որը ձեզ միանշանակ դուր կգա: Բաղադրիչները հասանելի են, աղցանը պատրաստվում է համեմատաբար արագ, ոչ մի բարդ գործողություն չկա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

աղով ջրի մեջ եփած տավարի միս՝ 350գ
ձու՝ 5 հատ
թթու վարունգ՝ 150գ
զեյթուն՝ 150գ
պինդ պանիր՝ 200գ
սոխ՝ 1 հատ
ընկույզ՝ 100գ
մայոնեզ՝ 150գ
Ինչպես պատրաստել աղցանը.

Եփել ձուն և բաժանել սպիտակուցների և դեղնուցների:

Սպիտակուցներն անցկացնել խոշոր քերիչով, իսկ դեղնուցները՝ մանր:

Սոխը մաքրել և կտրատել մանր խորանարդիկների, լցնել խորը ափսեի մեջ և եռման ջուր ավելացնել, որպիսի դառնահամը դուրս գա և սոխը փափկի:

Պինդ պանիրն անցկացնել խոշոր քերիչով:

Թթու վարունգը կտրատել մանր խորանարդիկների:

Առանց կորիզի զեյթունը մանր կտրատել, 7 հատիկը թողնել՝ զարդարելու համար:

10 հատ ընկույզ դնել մի կողմ, իսկ մնացածը փշրել:

Տավարի միսը կտրատել մանր կտորների:

Հարթ ափսեի մեջ դնել բացվող կողքերով ֆորմա և սկսել հավաքել աղցանը: Սկզբում դնել միսը, հավասարեցնել, մայոնեզ քսել: Քամել սոխը և դնել հաջորդ շերտով:

Սոխի վրա դնել թթու վարունգը, կրկին մայոնեզ քսել:

Հաջորդը՝ զեյթունն է, ընկույզը և մայոնեզ:

Հաջորդ շերտը՝ սպիտակուցը, պանիրն և մայոնեզից ցանցը:

Վերջում աղցանին լցնել դեղնուցը և ուղարկել սառնարանը՝ թողնելով 4-5 ժամ:

Հանել օղակը, մայոնեզով խոշոր ցանց անել և զարդարել ընկույզով և զեյթունով:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика