Հետաքրքիր և համեղ աղցան Ձեր տոնական սեղանի համար։ Ստացվում է շատ համեղ և կշտացնող

Այս համեղ աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

Կոշտ պանիր — 150 գր.
Ապխտած երշիկ – 0,2 կգ
Մարինացված վարունգ — 3 հատ
Կարտոֆիլ — 200 գր.
Տնական մայոնեզ — ըստ ճաշակի
Գազար — 120 գր.
Ձու — 2 հատ
Կարմիր լոբի — 1 բանկա
Սամիթ։


Պատրաստման եղանակը․

Լվացեք կարտոֆիլն ու գազարը և եփեք թույլ աղաջրի մեջ, ապա մաքրեք խաշած բանջարեղենը: Ձվերը լցրեք ամանի մեջ, ապա ավելացնել մայոնեզը և հարեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդից թխե երկու ձվաբլիթ և թողեք սառչի։

Նրբերշիկը կտրատեք բարակ շերտերով։ Նույնն արեք պանրի հետ։ Մաքրած կարտոֆիլն ու գազարն անցկացրեք քերիչով։ Մարինացված վարունգը նույպես կտրատեք բարակ շերտերով։ Ձվի բլիթները կտրատեք շերտերով: Սամիթը ևս մանր կտրատեք։ Բացեք լոբու բանկան և լցրեք քամոցի մեջ, ապա լվացեք սառը ջրով:

Ժամանակն է հավաքել աղցանը. Նախ, մեծ ափսեի մեջ լցրեք կարտոֆիլը և քսեք մայոնեզ։ Հաջորդը լցրեք երշիկը, պանիրը շերտերով և մայոնեզի ցանց արեք։ Այնուհետև լցրեք գազարի շերտը, վրան թթու վարունգ և կրկին քսեք մայոնեզ։ Շաղ տվեք ձվի շերտերը, ապա լոբին կենտրոնում, իսկ սամիթը՝ եզրերին։

Ըստ ցանկության այս բոլոր բաղադրիչները կարող եք խառնել իրար և ավելացնել մայոնեզ։ Այս կերպ ևս շատ համեղ և ախորժելի կստացի։ Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика