Մայրս մի օր ուղղակի գնաց տանից ու այլևս չվերադարձավ․ Չգիտեմ ներեմ նրան թե՞․․․Միայն գիտեմ, որ հայրս էլ մեղքի իր բաժինն ուներ

Մայրս մի օր ուղղակի գնաց տանից ու այլևս չվերադարձավ․ Չգիտեմ ներեմ նրան թե՞․․․Միայն գիտեմ, որ հայրս էլ մեղքի իր բաժինն
ուներ։Մի քանի տարի առաջ ունեի շատ լավ ընատնիք: Հայրս ուներ իր փոքր բիզնեսը, բավականին մեծ գումար էր աշխատում, մայ-
րս իրավաբան էր: Սակայն ամեն ինչ մի օրում փլուզվեց…


Հորս ընկերները նրան մի օր տարան պոկեր-ակումբ:Հենց այդ գիշեր նա այնտեղ թողեց իր ամբողջ ամսվա աշխատած գումարը: Նա
եկավ տուն միայն առավոտյան, ասաց, որ զղջում է արածի համար և այլևս նման կերպ չի վարվի: Մայրս չբարդացրեց իրավիճակը,
պարզապես նրան տարավ քնելու: Այդ ամիսը դժվարությամբ ապրեցինք մորս աշխատավարձով:

Կարծում էինք, որ դա սխալ էր, որ էլ չի կրկնվի: Բայց մենք սխալվում էինք: Կազինոներ, դրույքներն, ազարտային խաղեր…այդ ամե-
նը դարձավ հորս ապրելակերպը:Եվ որպես կանոն,մի օր մեր դուռը թակեցին երկու տղամարդիկ՝ մոտ 2 մետր հասակով,նրանք խոս-
տացան կորցնել ինձ, եթե հայրս չտա պարտքերը:Երեկոյան պատմեցի հորս տեղի ունեցածի մասին, իսկ նա իմ առաջ ծնկի իջավ և
սկսեց ներողություն խնդրել:

Մայրս մի կերպ էր հասցնում աշխատել՝ մեզ պահելու և պարտքերը տալու համար, ես ինքս էլ տարբեր աշխատանքներ էի կատա-
րում, որ ինչ-որ կերպ օգնեմ մորս:Որոշ ժամանակ անց հայրս շատ ոգևորված և ուրախ եկավ տուն, ասաց, որ խոշոր գումար է շա-
հել: Մենք թեթևացած շունչ քաշեցինք, վերջապես կարող էինք փակել պարտքերը և հանգիստ ապրել…բայց նույն գիշերը հայրս
պարտվեց ամբողջ գումարը…

Դրանից հետո նա սկսեց գողանալ մորս աշխատավարձը, վաճառեց նրա զարդերը…մի գեղեցիկ օր էլ մայրս աշխատանքից հետո
ուղղակի տուն չեկավ…Մենք զանգեցինք բոլոր ծանոթներին, ընկերներին. նա ուղղակի անհետացել էր:Գիշերներն արթնանում էի
հորս լացի ձայնից, նա օրեր շարունակ խմում և արտասվում էր, իսկ ես նրան ատում էի դրա համար: Միայն մի լավ բան կար. նա
այլևս չէր խաղում:

3 ամիս անց զանգեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ մայրս գտնվել է, նա ինքն էր ներկայացել բաժին: Անկեղծ ասած, չէի ու-
զում տեսնել նրան: Երկար մտածելուց հետո, այնուամենայնիվ, գնացի այնտեղ: Մայրս անդադար ներողություն էր խնդրում, ասաց,
որ այլևս չէր դիմանում սպառնալիքներին և հորս արածներին, ստիպված է եղել հեռանալ քաղաքից և այնտեղ աշխատել:

Հիմա ար-դեն երկար ժամանակ է անցել, մորս վերջապես կարողացա ներել: Բայց մինչև մտածում եմ այն օրերի մասին, երբ համա-
րում էի, որ մայրս ինչ-որ տեղ մահացած պառկած է…

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика