Ինչի համար եմ սննդային թաղանթ փակցնում պահարաններին և սառնարանին… անփոխարինելի հնարք

Գրեթե բոլորի տանը կա սննդային տոպրակ: Այն իսկապես անփոխարինելի է դարձել կենցաղում, քանի որ դրա օգնությամբ լուծվում են մի շարք խնդիրներ: Թաղանթի օգտագործման եղանակներից մեկի մասին էլ կպատմենք այսօր:

Պարզվում է, այս մատչելի իրը կարող է օգնել տանը մաքրություն պահպանելու հարցում՝ խնայելով ձեր ուժն ու ժամանակը:

Ահա թե ինչպես օգտագործել սննդի թաղանթը:

Խոհանոցը տան հենց այն հատվածն է,որտեղ ամենից շատն է փոշի ու յուղի նստվածք կուտակվում: Սառնարանի վրա, հատկապես եթե այն բարձր է, վերևի պահարանների վրա…

Փոշուց հնարավոր չէ խուսափել, ու դրա համար էլ այն նստվածքի պես հավաքվում է մեզ համար դժվարահաս տեղերում: Նման կեղտոտվածությունից ազատվելն էլ հեշտ չէ, միայն կտորով մաքրելը չի օգնի:

Դюվար թե որևէ մեկը ամեն օր աթոռ կամ աստիճան դնի, բարձրանա՝ պահարանների վերևի հատվածները մաքրելու համար: Ու հենց նման դեպքերի համար էլ անհրաժեշտ է սննդային տոպրակը: Այն կպչում է մակերեսին, չի սահում, չի ընկնում, ու կարևորը՝ չի երևում: Այնպես որ թաղանթով ծածկեք այն բոլոր մակերեսները, որոնց մաքրումը ձեզ համար դժվար է: Չմոռանաք պարբերաբար փոխել այն:

Կիսվեք սննդային տոպրակի կիրառման ձեր եղանակներով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика