Ինչ վտանգ է պարունակում մանդարինը և ինչպես խուսափել դրանից

Դժվար է պատկերացնել ձմեռը, Ամանորը առանց մանդարինի: Ու թեպետ ցիտտրուսայիններ կան կլոր տարի, միևնույնն է, նախատոնական օրերին դրանք առանձնահատուկ են թվում: Միայն մանդարինի բույրն ամեն ինչ արժե…

Մանդարին սիրում են բոլորը, բայց արդյո՞ք գիտեք դրա վտանգի մասին:

Անկասկած, մանդարինը չափազանց օգտակար է, պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, լավացնում է իմունիտետը, պաշտպանում մրսածությունից: Սակայն նախքան միրգն ուտելը պետք է իրականացնել մի մանիպուլյացիա:


Երևի նկատել եք չէ՞, որ խանութներում, շակուներում մանդարինները միշտ թարմ տեսք են ունենում: Բայց չէ որ դրանք երկար ճանապարհ են անցնում՝ նախքան վաճառքի կետեր հասնելը: Ու որպեսզի մթերքը չփչանա, մանդարինները պատում են բուսայուղով կամ ոսկով: Այդպես միրգը պաշտպանված է լինում արտաքին ազդեցությունից և ստանում է փայլ:

Այս ամենի դրական կողմը կայանում է նրանում, որ մանդարինի կեղևը հանում ենք ուտեուց առաջ: Բայց չէ որ շատ դեպքերում կեղևը նույնպես կիրառվում է սնունդի մեջ. դրանից պատրաստում են ցուկատներ, ավելացնում թխվածքներին, յուղ ստանում:


Որպեսզի մանդարինը չփչանա աճելու ընթացքում, այն մշակում են պեստիցիդներով: Իսկ դա օրգանիզմի համար մեծ վտանգ է ներկայացնում և կարող է առաջացնել մի շարք լուրջ հիվանդություններ:

Պարզվում է, պեստիցիդներից ազատվելու համար կարող եք օգտագործել սովորական սոդա: Այն չեզոքացնում է պեստիցիդների մինչև 96%-ը:

Լավ արդյունքի հասնելու համար մանդարինները դրեք սոդայով ջրի մեջ և թողեք 15 րոպե: 2-3 թ.գ. բավական է 1լ ջրի համար:

Առհասարակ բոլոր մրգերն ու ամբողջ բանջարեղենը կարող եք լվանալ նման լուծույթի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика