Գազարով, սիսեռով աղցան․ պատրաստվում է վայրկյանների ընթացքում և կարիք չկա ժամերով խաշել ու նախապատրաստել մթերքները

Առաջարկում ենք ընթրիքին պատրատսել թեթև, համեղ և սննդարար աղցան։ Աղցաններ շատերն են գերադասում ուտել։


Որոշե՞լ եք սննդակարգում ներառել հիմնականում աղցաններ, ապա ընտրեք սննդային փոքր-ինչ բարձ արժեքով մթերքներ, որպեսզի օրգանիզմին վնաս հասցնելու հավանականությունը մաքսիմալ մոտեցնեք նվազագույնի։ Իսկ այս աղցանը պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

5 միջին գազար, քերած

1 բ պահածոյացված սիսեռ

1/2 բ ընկույզ

1/2 բ մաղադանոս

1 կանաչ սոխի ճյուղ

Թանձրուկի համար՝


1/4 բ ձիթապտղի յուղ

1 կիտրոնի քամած հյութ

1 թ․գ․ մանանեխ

1 թ․գ․ աղ

1/2 թ․գ․ սև պղպեղ

1/4 թ․գ․ չիլի պղպեղ

1/4 թ․գ․ քիմիոն

Եվ այսպես, անմիջապես աղցամանի մեջ քերեք գազարը, միացրեք սիսեռը և մնացած բաղադրիչները։ Անցեք թանձրուկի պատրաստմանը․ բոլոր բաղադրիչները միախառնեք, լավ հարեք և լցրեք աղցանի վրա, խառնեք։ Կարծում ենք նկատեցիք՝ ինչ արագ է պատրաստվում այս աղցանը։

Դուք կարիք չունեք ժամերով խաշել և նախապատրաստել մթերքները։ Հավատացեք՝ այն հաճախակի եք ցանկանալու պատրաստել։ Բարի ախոժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика