Նոր արգելք՝ մարտի 15-ից. Անահիտ Ավանեսյան

Մարտի 15–ից կսկսի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը, նշեց նախարարն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

«Առողջ ապրելակերպի խթանում, ծխախոտի դեմ պայքարի օրինագծի դրույթները աստիճանաբար ուժի մեջ են մտնում: Մարտի 15-ից կսկի գործել հանրային սննդի վայրերում ծխախոտի օգտագործման արգելքը», – ասաց նա։

Նա նաև ներկայացրեց 2021 թվականին կատարված աշխատանքները, խոսեց անելիքների մասին:

Ավանեսյան նշեց, որ հաշվետու տարում վիրավոր զինծառայողներին տրամադրվող բժշկական օգնության և վերականգնողական բժշկական ծառայությունների ծավալն ընդլայնվել է, պետական հատկացումները` աստիճանաբար աճել:

Շարունակվել է COVID-19-ի դեմ պայքարը. բժշկական օգնության տրամադրումն ուղեկցվել է պատվաստումային գործընթացի կազմակերպմամբ` թե՛ պոլիկլինիկաներում, թե՛ շարժական կետերի և արտագնա պատվաստումային խմբերի միջոցով», – նշեց նախարարը:

Ավանեսյանի խոսքով, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով շարունակվել են ուռուցքաբանական հիվանդությունների, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը: Բնակչության ռիսկային խմբերում իրականացվել է շուրջ 440 հազար սքրինինգային հետազոտություն: Մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը երեք մարզերում:

«Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը` ներառյալ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների ծնողները», – նշեց նախարարը:

Նա ընդգծեց, որ առողջապահական համակարգում մեկնարկել և իրականացվել են մեծ ծավալի շինարարական աշխատանքներ:

«2022 թվականին աշխատանքներ կտարվեն մի շարք ուղղություններով`առողջության համապարփակ ապահովագրության ներդնում, առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումներ, «STROKE» գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընդլայնում, բարեփոխումներ մանկաբուժության ոլորտում, էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն», – ասաց նախարարը:

(Visited 1 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика