Շամպուն օգտագործելիս շատերն են գործում այս սխալները

Եթե շամպուն օգտագործելուց հետո զգում եք, որ ձեր մազերը դարձել են չափազանց չոր կամ յուղոտ, ուրեմն մի բան սխալ եք անում։


Ահա ամեմատարածված սխալները, որոնցից հարկավոր է խուսափել

Մազերը բավարար քանակությամբ չեք թրջում

Եթե մազերը լավ չեն թրջվել, շամպունը չի փրփրի, հետևաբար ավելի շատ կլցնեք։ Միայն լավ խոնավ մազերը կապահովեն լվացող միջոցների լավ աշխատանք։

Շամպունը լցրեք գլխի տարբեր հատվածներում

Սովորություն դարձրեք ամեն անգամ գլուխը լվանալիս շամպունը տարբեր հատվածներում լցնելը։ Մի անգամ վերևում, մյուս անգամ՝ ներքևի հատվածում, և միայն հետո սկսեք տարածել։

Շամպունի կրկնակի օգտագործում

Եթե հաճախ եք լվանում մազերը՝ առնվազն շաբաթական 2 անգամ, ուրեմն շամպունով լվացեք մազերը 1 անգամ։ Շամպունի կրկնակի օգատգործման կարիք բոլորովին չկա։

Շատ եք շփում մազերը

Բոլոր շարժումները պիտի լինեն մեղմ ու սահուն, որպեսզի չվնասեք գլխամաշկը։

Լավ չեք պարզաջրում մազերը

Որքան հնարավոր է մանրակրկիտ ու երկար լվացեք մազերը մաքուր ջրով, որպեսզի շամպունի մնացորդներ չլինեն։

Прочитайте: Как выбрать шампунь для волос — статья в Журнале Маркета

Շատ տաք ջուր մի օգտագործեք

Բարձր ջերմաստիճանը կարող է չորացնել մազերն ու գլխամաշկը։

Պարբերաբար փոխեք շամպունի տեսակը

Ցանկալի է ամեն ամիս այլ շամպուն օգտագործել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика