Առանց մսի տոլմայի իմ սիրելի բաղադրատոմսը․․․ Այնպիսի բույր է տարածվում ողջ տանը․․․

Շատերը համարում են, որ տոլման համեղ է ստացվում միայն մսային միջուկի օգտագործման դեպքում։ Սակայն կներկայացնենք այնպիսի բաղադրատոմս, որը ձեզ հակառակը կապացուցի։ Հետաքրքիր խճողակով տոլմայի լավագույն բաղադրատոմսը։

голубцы без мяса
Անհրաժեշտ բաղադրիչներ․

1 կաղամբ
1 բաժակ բրինձ
500 գ շամպինյոն
2 գլուխ սոխ
աղ, պղպեղ
35մլ բուսայուղ
150–250 մլ ջուր
2 ճ․գ․ տոմատի մածուկ
голубцы без мяса

Պատրաստման եղանակ․

Նախապատրաստեք կաղամբը։ Լվացեք, հեռացրեք վերևի տերևները։ Զգուշությամբ հանեք չվնասված տերևները ու եփեք աղով ջրի մեջ՝ մինչ կիսաեփ կլինեն։ Թողեք, որ քամվեն ու սառեն։ Անհրաժեշտության դեպքում տերևները կտրեք մեջտեղից, որպեսզի տոլմաները շատ մեծ չստացվեն։


Այժմ պատրաստել միջուկը․ բրինձը լվանալ ու կիսաեփ անել։ Քամել։ Այդ ընթացքում սոխը, շամպինյոնը, նաև ցանկության դեպքում 1 հատ գազար մանր կտրատել, տապակել բուսայողով։ Միացնել բրինձի հետ, համեմել աղով ու պղպեղով։

Սովորականի պես տոլմա փաթաթել․ մի քիչ միջուկ դնել կաղամբի տերևի վրա, ծալել եզրերն ու փաթաթել։

Դասավորել կաթսայի մեջ, տոմատի մածուկը լուծել ջրի մեջ, լցնել տոլմայի վրա, փակել կաթսայի կափարիչը ու եփել թույլ կրակի վրա։ (ջուրը պիտի ամբողջությամբ ծածկի ու մի քանի սմ ավել լինի)։

Մոտ 1 ժամից պատրաստ կլինի։

Постные голубцы с рисом и грибами — пошаговый рецепт с фото. Автор рецепта Александр — директор Cookpad . — Cookpad

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика