Ինչպես պահել ելակը, որ մի քանի օր չփչանա

Շուտով ամառ է, իսկ դա նշանակում է, որ շուկայում մեծ քանակությամբ ելակ կվաճառվի ու բավականին մատչելի գնով: Ինչպե՞ս կարելի է անտարբեր անցնել դրա կողքով:

Ելակը անչափ օգտակար է, բացի այդ հատապտղի օգտագործմամբ թխվածքները ուղղակի անգերազանցելի են ստացվում:

Как хранить клубнику
Միայն թե ելակն ունի մի թերություն. շատ արագ է փչանում: Եթե մի քիչ շատ եք գնում ու չեք հասցնում նույն օրն ուտել կամ որևէ մի բան պատրաստել, հաջորդ օրն այն թարմ տեսք չի ունենում:

Կպատմենք, թե ինչպես կարելի է պահել ելակը, որ այն 1 օրում չփչանա

Վերցրեք

սպիտակ քացախ՝ 0,5 բաժակ
ջուր՝ 2,5 բաժակ
խորը տարա
թղթե սրբիչներ
Ինչպես մշակել

Խառնեք ջուրն ու քացախը: Զգուշությամբ իջեցրեք մեջը ելակները ու պահեք մի քանի րոպե: Այդ կերպ կազատվեք բորբոսից ու բակտերիաներից, որոնք էլ հանդիսանում են մթերքի՝ արագ փչանալու պատճառ:

Լավ չորացրեք ելակը թղթե սրբիչներով, թողեք անձեռոցիկների վրա ևս որոշ ժամանակով, որպեսզի հատապտուղները խոնավ չմնան: Սրբիչները պարբերաբար փոխեք:

Սկուտեղի վրա նույն անձեռոցիկից փռեք, դասավորեք ելակները: Այդպես դրանք թարմ կմնան շուրջ 1 շաբաթ և ավել:

Как хранить клубнику

Ահա ևս մի քանի խորհուրդ.

պոչիկները հեռացրեք անմիջապես ուտելուց առաջ
Как хранить клубнику

եթե ելակը պահելու եք, ընտրեք ոչ շատ հասած հատիկներ;
ընդհանուր տարայից հեռացրեք այն ելակները, որոնք սկսում են փչանալ;
Как хранить клубнику

եթե շատ կարևոր է ելակի տեսքը (օրինակ, տորթ պիտի զարդարեք), կարող եք հատիկ-հատիկ դասավորել ձվի տուփի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика