62 տարեկանում սկսեցի մի տղամարդու հետ ապրել․․․ Այնքան շուտ զղջացի որոշմանս համար․․․

Պատմությունը տեղի է ունեցել ծանոթիս հետ, ով 62 տարեկանում որոշեց կյանքը կապել մի տղամարդու հետ, սակայն շատ շուտ վռնդեց նրան։

Այդ կնոջն անվանենք Արմինե։ Իրական անունը չեմ նշի։ Արմինեն բավականին ապահովված կին է, 62 տարեկանում հասցրել է 2 երեխա մեծացնել, դաստիրակել, թոռներ ունենալ։ Ապրում է միայնակ՝ քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանում։ Կա միայն մի խնդիր․ նրա բախտը երբեք չի բերել անձնական կյանքում։

Արմինեն երեխաների հորից բաժանվել է ընտանեկան կյանքի դեռ սկզբում։ Ամուսինը շատ էր խմում, և նրա հետ ապրելն անհնար էր դարձել։ Անձնական կյանքով զբաղվել հնարավոր չէր, քանի որ երկու երեխաներին միայնակ մեծացնելը հեշտ գործ չէ։

Սակայն սերը տարիք չի հարցնում։ Եվ ընկերուհու ծննդյանը օրը Արմինեն ծանոթանում է 50-ամյա մի տղամարդու հետ։ Առաջին հայացքից նա շնորքով, սպրոտային ու առատաձեռն տղամարդու տպավորություն էր թողնում։ 2-3 ամիս հանդիպելուց հետո, որոշեցին միասին ապրել։ Քանի որ Արմինեն միայնակ էր ապրում, տղամարդը տեղափոխվեց նրա տուն։

Seasonal depression: Women more affected than men

Կենցաղում պարզվեց, որ նա այլ մարդ է։ Ամենուր, ամբողջ տանը նա թափրտում էր իրերը, հրաժարվում էր ափսեներ լվանալ՝ ակնարկելով, որ դա կանացի գործ է։ Խանութ գնում էր միայն երկար համոզելուց և խնդրելուց հետո։

Արմինեն դիմացավ մի քանի շաբաթ ու․․․ խնդրեց ազատել իր բնակարանը։ Այդքանով սիրավեպն ավարտվեց։

ᐈ Фотки девушке фотографии, фото грустная девушка | скачать на Depositphotos®

Ի դեպ, այդ օրվանից նա ավելի է գնահատում իր ազատությունը, իսկ միայնակ լինելը այլևս բացասական երևույթ չի համարում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика