Ավագը Թե՞ Կրտսերը.Աղջիկներից Ո՞վ Պետք Է Խնամի Մայրիկին Ծերության Ընթացքում

-Ես երկու աղջիկ ունեմ՝ 48 և 40 տարեկան:Նրանց պահել եմ այնպես,ինչպես կարողացել եմ:Մեծ աղջկաս տվել բնակարանը:Փոքր աղջկաս ոչինչ չէի կարող տալ արդեն,բայց երբ նա երեխա ունեցավ,ես դուրս եկա աշխատանքից,որպեսզի կարողանամ նրան օգնել և երեխային պահել:Ամբողջ տան գործերը ես էի անում:

Թոռնիկս արդեն մեծացել է,ինքնուրույն կարողանում է ամեն բան անել,իմ կարիքն արդեն չունի:Այժմ ես առողջական խնդիրներ շատ ունեմ՝ արտրիտ,երիկամների խնդիրներ,լինում են օրեր,երբ ես չեմ կարողանում քայլել:Մեծ աղջիկս 2 երեխա ունի,ամուսնուց բաժանվել է:Նա միշտ բողոքում է,քանի որ մայրը միշտ զբաղված է եղել քրոջ երեխաներով,իսկ իր երեխաների հարցում ընդհանրապես չի օգնել:

Փոքր աղջիկս իր հերթին բողոքում է,որ ինքն ու ամուսինը ամեն բան 0-ից են ստեղծել,ոչ ոք նրանց չի օգնել:Եթե ուրիշներին մարդիկ ամուսնության առիթով բնակարան էին նվիրում,ապա իրենք վարձով էին ապրում հենց սկզբից:2 քույրերն էլ կարծում էին,որ մյուսը պետք է հոգ տանի մայրիկի մասին,քանի որ մեկին նա ապահովել է բնակարանով,իսկ մյուսին օգնել էր առօրյա հոգսերում:Իսկ դուք ինչ եք կարծում,աղջիկներից ով պետք է խնամեր մորը այս տարիքում:Կա արդյոք այստեղ արդար որոշում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика