Արդեն մի քանի տարի գիլասը ձմռան համար հենց այս եղանակով եմ սառեցնում

Դժվար թե գտնեք մեկին, ով չի սիրում ամռանը վայելել քաղցր, հասած գիլաս: Որքան էլ ուտեք այս անուշաբույր հատապտուղներից, միևնույնն է, չեք հագենա: Ցավոք, միայն ամռանը կա թարմ գիլաս վայելելու հնարավորություն: Իսկ եթե ուզում եք երկարաձգել այդ հաճելի պահերը, ապա իմացեք, թե ինչպես կարելի է ձմռան համար ճիշտ եղանակով սառեցնել հատապտուղները:

Կա սառեցման մի քանի եղանակ. ընտրեք ձեզ համար ամենահարմարը: Միայն թե չմոռանաք, որ ցանկացած եղանակով սառեցնելուց առաջ գիլասը անհրաժեշտ է մշակել.

լավ լվանալ;
առանձնացնել ոչ անորակ հատիկները;
ընտրել միայն հասած, առանց վնասվածքների գիլասները;
չորացնել թղթե սրբիչով:

Կորիզով գիլաս

Նախքան հիմնական գործընթացին անցնելը, գիլասը դրեք մեծ ֆորմայի մեջ և ուղարկեք սառցարանը՝ 2 ժամով: Կարևոր է, որ հատիկները միմյանցից քիչ հեռու լինեն: Երբ այն սառի, լցնել տոօրակի մեջ և վերջանական ուղարկել սառցախցիկը:

Առանց կորիզի

Այս տարբերակը նման է առաջինին, միակ տարբերությունը՝ կորիզները հեռացնելու պահանջարկն է: Միայն թե դա պիտի զգույշ անեք: Գործընթացին պատասխանատվությամբ մոտեցեք, որպեսզի գիլասը պյուրեի չվերածվի, նաև պատահաբար չթողնեք կորիզով հատապտուղ: Այս եղանակով սառեցված գիլասը հարմար է տորթերի միջուկների մեջ օգտագործելու համար:

Շաքարավազով

Այս դեպքում պիտի օգտագործեք շաքարավազ: Սկզբում անհրաժեշտ է հեռացնել կորիզները, այնուհետև շերտերով լցնել կոնտեյների մեջ. գիլաս, շաքարավազ, գիլաս, շաքարավազ: Պատրաստելով այս եղանակով՝ պահպանեք հարաբերկցությունը. 200գ հատապտուղ և 1կգ շաքարավազ: Ուղարկեք կոնտեյները սառցախցիկի մեջ և հանեք՝ ըստ պահանջարկի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика