Արդեն ծիրանի սեզոն է․․․ Իմացեք, թե ինչպես ճիշտ ընտրել քաղցր ու համեղ միրգ

Ամռանը շուկա գնալը ավարտվում է մեծ քանակությամբ թարմ միրգ ու բանջարեղեն գնելով։ Չէ որ անհնար է վիտամինային ռումբերի կողքով անտարբեր անցնելը։ Չնայած նրան, որ մեծ մասամբ մրգերի արտաքին տեսքը գրավիչ է, հաճախ տուն հասնելով՝ հայտնաբերում ենք, որ այնքան էլ լավ մթերք չենք գնել։ Խոստումնալից տեսքը չի ապահովում գերազանց համ։ Այդ իսկ պատճառով կարևոր է կարողանալ տարբերել լավը վատից։ Իմանալով մի քանի խորամանկություն՝ զուր գումար չեք վատնի և կգնեք միայն լավագույն ծիրանը։

Ինչպես ընտրել ծիրան

Բծեր

Շատ կարևոր է, որ ծիրանն ունենա գեղեցիկ գույն։ Եթե առկա են բծեր, դրանք պիտի լինեն կարմիր գույնի, դա մի տեսակի ծիրանի առանձնահատկությունն է։ Իսկ ահա շագանակագույն բծերը վկայում են ծիրանի՝ սխալ պահելու մասին։ Բացի այդ, դրանք կարող են նշանակել, որ միրգը սկսել է փչանալ։

Ձգություն

Ծիրանի վրա չպիտի լինեն փոսիկներ։ Ձիգ կեղևը, որի սեղմելու դեպքում միրգը չի դեֆորմացվում, որակի ցուցանիշ է։ Շատ պինդ կամ թույլ ծիրան ավելի լավ է չգնել։

Թերություններ

Ուշադրություն դարձրեք նաև ծիրանի հարթությանը։ Եթե կան ճաքեր, կնճռոտվածություն, ապա նման միրգ ավելի լավ է չվերցնել։ Չէ որ արտաքին ցուցանիշները խոսում են ոչ պատշաճ կերպով կամ շատ երկար պահելու մասին։

Բույր

Անշուշտ, կարևոր է ստուգել ծիրանի հոտը։ Եթե զգում եք անուշ քաղցր բույր, իմացեք, որ ծիրանն արդեն հասել է։ Մրգի բույրը անհնար է զգալ նույնիսկ քթին շատ մոտ պահելով, եթե պտուղները դեռ խակ են։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика