Դեմքիս մաշկը կարծես ճենապակե լինի․․․ Այս խորհուրդների շնորհիվ առողջացրել եմ մաշկս․․․

Եթե դուք նույնպես երազում եք առողջ ու հարթ մաշկ ունենալու մասին, հոգնել եք բշտիկներից, փակված անցքերից, ապա կարևոր է միջոցներ ձեռնարկել։

Կարող եք մաքրել մաշկը, դարձնել այն առողջ, փայլուն, եթե իմանաք խնամքի ճիշտ եղանակների մասին։

Ձվի սպիտակուցը հիանալի ձգում է մաշկը ու պայքարում ակնեի դեմ։ Սպիտակուցին ավեացրեք 15 կաթիլ կիտրոնի հյութ, հարեք՝ մինչ փրփուր կստացվի։ Քսեք դեմքին ու սպասեք, մինչ կչորանա։ Մաքրեք խոնավ սրբիչով, այնուհետև լվացվեք։

Կարող եք քացախ կիրառել։ Բամբակե սկավառակը թրջեք ջրի ու խնձորի քացախի լուծույթի (6:1) մեջ ու սրբեք դեմքը։ Սա կօգնի նեղացնել մաշկի անցքերն ու նվազեցնել դեմքի բորբոքումները։

Բնական յոգուրտը ևս ունիվերսալ միջոց է, որը կօգնի մաքրել անցքերն ու խոնավեցնել մաշկը։ Այն օժտված է ձգող ու սպիտակեցնող հատկություններով։ Բնական յոգուրտի մեջ պարունակվող ցինկը օգնում է ազատվել լաքաներից, բշտիկներից ու այլ թերություններից։ Կաթի թթուն մաշկը դարձնում է փափուկ ու հարթ։ 1 ճ․գ․ սառը բնական յոգուրտ քսեք դեմքին, իսկ 10 րոպեից մաքրեք խոնավ անձեռոցիկով ու լվացեք սառը ջրով։

Խուսափեք դեմքի հաճախակի լվացումից։

Մաշկի անցքերը մաքրելու համար օգտագործեք տնական սկրաբեր։ Օրինակ, 1թ․գ․ շաքարավազ, 1ճ․գ․ եգիպտացորենի փաթիլներ ու նույնքան վարսակի փաթիլներ խառնեք։ Ավելացրեք մի քիչ կոկոսի յուղ կամ ձիթայուղ։ Պիտի ստացվի ոչ շատ խիտ զանգված։ Քսեք այն դեմքին, մերսեք 2-3 րոպե և լվացվեք սառը ջրով։

Ամեն առավոտ դեմքի մաշկը շփեք մի կտոր սառույցով։

Եղեք առողջ ու գեղեցիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика