Ընկերս զարմացավ, երբ ասացի, որ պիտի ամանները լվանամ․․․ Ես նրան լավ դաս տվեցի, որ այլևս չկրկնի նույն սխալը

Օրեր առաջ կինս երեխաների հետ գնացել էր մոր տուն հյուր ու պիտի վերադառնար առավոտյան։ Երեկոյան պատահական եկավ ընկերս, մենք նստեցինք միասին մինչ ուշ երեկո, ու վերջում առաջարկեցի գիշերել մեր տանը։ Քնելուց առաջ ասացի․

—Սպասիր, գնամ ամանները կվանամ, մի քանի րոպեից կգամ։

Նա ինձ այնքան զարմացած հայացքով նայեց, կարծես ասացի, որ սուզանավ եմ կառուցելու։ Հետո նա հավաքեց մտքերն ու ասաց․

—Ես ուրախ եմ, որ դու օգնում ես քո կնոջը, բայց ես նման բան հազվադեպ եմ անում։ Կինս երբեք չի գովում ինձ՝ տան գործ անելու համար։ Օրինակ, անցյալ շաբաթ փոշեկուլուվ մաքրեցի ամբողջ հյուրասենյակը, ու անգամ շնորհակալություն չասաց։

Ես արեցի գործս, նստեցի ընկերոջս կողքին ու բացատրեցի, որ չեմ «օգնում» կնոջս։ Իրականում, կնոջս օգնական պետք չէ, նրանք պետք է զուգընկեր։ Ես նրա զուգընկերն եմ, ու երկուսս էլ ունենք տան հետ կապված միևնույն պարտականությունները։

Ես չեմ օգնում կնոջս տանը մաքրություն պահպանել, քանի որ ես ինքս էլ այստեղ եմ ապրում, ու ես էլ պիտի հետևեմ մաքրությանը։

Ես չեմ օգնում կնոջս սնունդ պատրաստել, քանի որ ինքս էլ եմ ուտում, ու ես նույնպես պիտի պատրաստեմ։

Չեմ օգնում ամաններ լվանալ, որովհետև ես էլ եմ օգտվում սպասքից։

Ես չեմ օգնում կնոջս երեխաների խնամքի ու դաստիրակության հարցում, որովհետև նրանք նաև ԻՄ երեխաներն են։

Անգամ հագուստը պարանից հավաքելը, ծալելն ու դասավորելն էլ է նաև իմ գործը, քանի որ ինքս ամեն օր հագնվում եմ և երեկոյան իրերս գցում լվացքի մեքենան։

Իսկ ինչ վերաբերվում է գովեստին, վերջին անգամ ե՞րբ ես գովել կնոջդ տունը մաքրելու, հագուստ լվանալու, քեզ համար ընթրիք պատրաստելու, երեխաներին լողացնելու համար։ Գոնե մի անգամ շնորհակալություն հայտնել ես նրան դրա համար։ Իսկ ինչու՞ ես կարծում, որ անցյալ շաբաթ փոշեկուլով մաքրելու համար քեզ պիտի ձեռքերի վրա ման տան։

Եղիր կնոջդ կողքին, եղիր նրա զուգընկերը, այլ ոչ թե զուտ սպառող քո սեփական տան մեջ․․․ Քեզ զգա ինչպես տանը, նայիր շուրջդ ու մասնակցիր բոլոր գործերին։ Երբ միասին եք, ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика