Միշտ ապրել եմ փոքր քաղաքում, իսկ 18 տարեկանում մեկնեցի Նյու Յորք․․․ Այդ օրը այնքան լավ եմ հիշում․․․

18 տարեկան էի,երբ միայնակ մեկնեցի Նյու Յորք ու փորձեցի ընտելանալ այնտեղի կյանքին։ Մինչ այդ ամբողջ կյանքում ապրել էի փոքր քաղաքում։

Առաջին անգամ պիտի օգտվեի մետրոյից, ու անգամ չգիտեի, թե ինչպես է արվում դա։ Չգիտեի, թե որտեղ քարտ գնել, ինչպես ներս մտնել։ Ու դրա համար կանգնել էի աշխատող միակ սարքի մոտ, ու իմ մեջքի հետևում վայրկյանների ընթացքում մեծ հերթ գոյացավ։ Մարդիկ նույնպես պիտի քարտ գնեին, ու ես սկսեցի անհանգստանալ, քանի որ հասկանում էի, որ բոլորին սպասեցնում եմ։ Կանգնածները սկսեցին գոռգոռալ ինձ վրա, շռապեցնել։ Նրանցից մեկն անգամ ինձ հիմար անվանեց։ Ես սկսեցի արտասվել ու արդյունքում դադարեցի որևէ մի բան հասկանալ։

Այդ պահին հերթից մի երիտասարդ դուրս եկավ, բոլորին հորդորեց հանգստանալ։ Հետո նա կանգնեց իմ կողքին ու քայլ առ քայլ ցույց տվեց, թե ինչ է պետք անել։ Նա օգնեց ինձ գնել 12 հատ քարտ, հետո սեղմեց ձեռքս ու ասաց․

-Նյու Յորքի ոչ բոլոր բնակիչներն են այդպիսին, բայց եթե հաջորդ անգամ մեկը քեզ վրա ձայն բարձրացնի, դու նույն կերպ վարվիր, ու քեզ հանգիստ կթողնեն։

Նրա խոսքերից հետո ինձ արդեն այնքան էլ միայնակ չէի զգում։

Շնորհակալ եմ Աստծուն, որ կան նման մարդիկ, ովքեր դժվար պահին օգնության ձեռք են մեկնում հենց այնպես, առանց շահ ակնկալելու։

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Яндекс.Метрика