Ահա թե որն է կյանքի հանդեպ ձգտումը:
Այս պատմությունը սկսվեցց 2015 թվականին, երբ 4-ամյա Անդրեյ Սեմիլետը Չերկասից սկսեց սեփական ձեռքերովպատրաստել ձնեմարդեր, որպեսզի գումար հավաքի լեյկոզի բուժման համար:Բելառուսում պատրաստ էին ընդունել երեխային բուժման համար, սակայն ընտանիքի ունեցած գումարը չէր բավականացնում:
Բուժման կուրսն արժեր 35 հազար դոլար:Նրա մայրը՝ Ալյոնան, հիվանդանոց բերեց կիսագուլպաներ, բրինձ և ֆլոմաստերներ, որ երեխային զբաղեցնի և վերջինս չզգա այդ տհաճ պրոցեդուրաները: Մայրն ու տատիկը առաջին ձնեմարդերը պատրաստեցին, իսկ Անդրյուշան այն ներկում էր:
Ահա այսպես ծնվեց գաղափարը:Ալյոնան ամեն քայլի դիմել էր, որ կարողանա ձեռք բերել պահանջվող գումարը, սակայն չէր ստացվել:Մայրն արդեն պատրաստվում էր վաճառել Ուկրաինայի իրենց բնակարանը, երբ հանկարծ բանկային հաշվին Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Իսրայելից, Գերմանիայից գումարներ փոխանցեցին:
Փոքրիկ տղայի պատմությունը, որը ձնեմարդեր է կարում իր բուժման գումարը վաստակելու համար տարածվեց ամբողջ աշխարհով: Սրտացավ մարդիկ սկսեցին գումար փոխանցել և դադարեցրին ձնեմարդերի պատվերները:
Անհրաժեշտ գումարը հավաքվեց 5 օրում: Մի քանի տարում տղայի կյանքն ամբողջովին փոխվեց: Նա արդյունավետ կերպով անցավ բուժման կուրսը:Վերջերս Անդրյուշան նշեց ծննդյան 7-ամյակը: Նրան արդեն թույլ է տրվում զբոսնել և անգամ հեծանիվ վարել:
Իսկ մայրը երախտապարտ է բոլորին, ովքեր օգնեցին իրենց: Հիմա նրանք գնահատում են կյանքի ամեն մի վայրկյանը: