1.Մուկը և թակարդը
Մի անգամ մուկը նկատեց, որ ֆերմային տերը թակարդ է դրել: Նա այդ մասին պատմեց հավին, այծին և կովին, բայց բոլորը միաբերան պատասխանեցին.Թակարդը քո խնդիրն է, մեզ հետ կապ չունի:
Քիչ անց թակարդն ընկավ օձը և կծեց ֆերմայի տիրոջ կնոջը: Նրան բուժելու համար ճաշ պատրաստեցին հավից: Հետո մորթեցին այծին, որպեսզի կերակրեն հիվանդին այցի եկած հյուրերին:
Իսկ վերջում մորթեցին կովին` թաղման արարողության մասնակիցներին կերակրելու համար:Այդ ամբողջ ժամանակ պատի անցքից մուկը հետևում էր իրադարձություններին և մտածում այն ամենի մասին, որոնք ոչ մեկի հետ ոչ մի կապ չունեն:
Եթե ինչ-որ բան ուղղակի չի առնչվում ձեզ հետ, մի մտածեք, որ այդ ինչ-որ բանը ինչ-որ պահի չի հարվածի ուղիղ ձեր գլխին:
2.Ճագարը և արծիվը
Արծիվը նստել էր ծառին, ոչինչ չէր անում և հանգստանում էր: Փոքրիկ ճագարը տեսավ նրան և հարցրեց.
— Կարող եմ ես էլ նստել Ձեր պես և ոչինչ չանել:
— Իհարկե,- պատասխանեց արծիվը:
Ճագարը նստեց ծառի տակ և սկսեց հանգստանալ: Հանկարծ հայտնվեց աղվեսը, բռնեց նրան ու կերավ:
Եթե ուզում եք նստել և ոչինչ չանել, դուք պետք է նստեք շա~տ-շա~տ բարձր տեղում:
3.Ձին և գառը
Ֆերմայում հիվանդացել էր ձին:
Անասնաբույժ.
— Եթե առավոտյան ոտքի չկանգնեց, ստիպված սրսկելու եմ, քնեցնեմ:
Ձին առավոտյան չէր կարողանում ոտքի կանգնել: Կողքին պառկած էր գառը ստիպեց.Վեր կաց, այլապես կսատկացնեն
Ձին ոտքի կանգնեց: Ֆերմերն ուրախացավ.
— Սա հրաշք է, հարկավոր է տոնել: Այս առիթով ես ոչխար կմորթեմ:
Ոչ մի անգամ մի խառնվեք ուրիշի գործին
4.Նա ով տաճար էր կառուցում
Երեք մարդ ծանր քարեր էին գլորում: Նրանց հարցրեցին, թե ինչ են անում.
Առաջինը, սրբելով ճակատի քրտինքը. «Տանջվում եմ»:
Երկրորդը, թևերը քշտելով և գործնական տեսք ընդունելով.Գումարեմ վաստակում»:
Երրորդը նայելով. «Տաճար եմ կառուցում»:
Կյանքն իմաստավորված է նրանց մոտ ովքեր հետևում են նպատակների
5.Միլիոնատեր հայրը
Տաքսիստը տեղափոխում է քաղաքում հայտնի միլիոնատիրոջը: Վերջինս վճարում է հաշվիչի ցուցմունքի չափ
Տաքսիստ
-Երեկ ես Ձեր տղայի տեղափոխեց և նա 100$ թեյավճար թողեց
-Ինչու եք զարմանում.նրա հայրը միլիոնատեր է իսկ`ես որբ
Միայն նա, ով ինքն է վաստակում իր գումարները, գիտի դրանց իրական արժեքը