Կոպի թրթռոցի կամ ինչպես ասում են՝ «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։ Սովորաբար կոպը սկսում է թրթրռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։ Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։
5 պատճառ, թե ինչու կարող է կոպը թրթռալ։
- Զարկերակային բարձր ճնշում՝ Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է, կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջանա։ Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում, ամեն օր չափեք ճնշումը, վերահսկողության տակ պահեք այն։
- Սթրես եւ հյուծվածություն՝
- Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին։
Մագնեզիումի պակաս՝
- Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան, իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ առաջացնել։ Եթե աչքը թրթռալուց բացի գլխացավեր եւ քնի խանգարումներ ունք, ապա հնարավոր է՝ մագնեզիումի պակաս կա օրգանիզմում։
- Վահանաձեւ գեղձի հիվանդություններ՝
Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։ Եթե այդ հորմոննեի քանակը խախտվում է, կարող է, ի թիվս այլ նշանների, մկանային կամ նյարդային ջղաձգումներ առաջանալ։
Ալկոհոլի չարաշահում՝ Ալկոհոլը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ։