Մենք ապրում ենք ռացիոնալ աշխարհում և կարծես ամեն ինչն էլ ենթակա է տրամաբանական բացատրության: Սակայն լինում են դեպքեր, երբ այս կամ այն իրադարձությունը հնարավոր չէ բացատրել:

Նման դեպք տեղի է ունեցել Ինդոնեզիայի բնակչուհի Նինինգ Սունարսիխի հետ:1.5 տարի առաջ 52 ամյա կինը որոշել էր հանգստանալ ծովափներից մեկում:Եվ հանկարծ ծովում ուժեղ փոթորիկ սկսեց: Կինն այդ պահին գտնվում էր ծովափին: Մեծ ալիքը տարավ կնոջը բաց ծով: Նա գոռում և օգնության էր կանչում, սակայն քամու պատճառով ոչ ոք չհամարձակվեց գնալ նրան փրկելու:

Երբ եղանակը կարգավորվեց, սկսեցին Նինինգի որոնողական աշխատանքները: Փրկարարները մի քանի օր աշխատում էին: Սակայն անհետացած կնոջ մարմինը գտնել չկարողացան:Փրկարարները եկան այն եզրակացության, որ կինը դարձել է ծովի բնակիչների համար կեր: Այդպիսի պատմություններ այնտեղ հաճախ են լինում:

Դեպքից 1.5 տարի անց Նինինգի հորեղբայրը սկսել էր երազներ տեսնել, որտեղ զարմուհին գտնվում է նույն ծովափում և հարազատներին օգնության է կանչում: Սկզբում տղամարդը կարծում էր, որ ուղղակի կարոտում է Նինիգին: Բայց նման երազներ շուտով սկսեց ամեն օր տեսնել:

Իրենք շատ սնահավատ ազգ են: Եվ երբ տղամարդը պատմեց երազների մասին հարզատներին, որոշեցին, որ պիտի մեկնեն այդ ծովափը:

Առաջին օրը չգտան Նինինգին: Բայց երկրորդ օրը հրաշք տեղի ունեցավ: Նույն տեղում, նույն հագուստով հայտնաբերեցին Նինինգին: Նա անգիտակից պառկած էր: Նրան շուտ հասցրեցին հիվանդանոց: Եվ չնայած նրան, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկներն ասացին, որ նա կապրի:

Հայտնի չէ, թե նա որտեղ է եղել 18 ամիս: Տեղի ունեցածի մասին կաող է պատմել միայն կինը, երբ ուշքի գա: Բայց հարազատների համար կարևորն է այն է, որ Նինինգը ողջ է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
ԼԱՎ ԺԱՄԱՆՑ
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

Яндекс.Метрика